Մեր մասին

Ողջունում ենք Ձեզ <<Սթիլ Կոնցեռն>> ընկերության պաշտոնական կայքում:  Ընկերությունը հիմնադրվել է  2013թ.-ին` ժառանգելով  <<Շինարար 10>> ՍՊԸ-ի արտադրական և ինժեներական բազան: <<Շինարար 10>>-ը  հիմնադրման օրվանից զբաղվում  է շինարական աշխատանքերով կառուցում և վերակառուցում, արտադրական, վարչա-հասարակական, բնակելի, մշակութային ոլորտների՝ արդիական պահանջների և միջազգային չափանիշներին համապատասխանող կառույցներ, միաժամանակ ունենալով արտադրական տարբեր հոսքագծեր, մասնավորապես տանիքի ծածկերի, գիպսոկարդոնի պրոֆիլների:

 Այսօր <<Սթիլ Կոնցեռն >> ընկերությունը սպառողին առաջարկում է հայրենական արտադրության  ցինկապատ և պոլիմերային (գունավոր) ծածկույթով  թիթեղից տանիքի ծածկեր, գունային բազմազան ընտրությամբ մետաղական կղմինդրներ, դրանց համալրող դետալներ՝ ջրհորդան,  ջրատար խողովակ, գագաթնագիծ և այլ կից աքսեսուարներ, գիպսակարդոնի ցինկապատ պրոֆիլներ, եվրո դուռ պատահունի համար նախատեսված պրոֆիլներ, ավազի ու գաջի սվաղի ուղղորդիչներ, անկյունակներ, շինարարական նշանակության ցանցեր և մի շարք այլ արտադրանք:

 <<Սթիլ Կոնցեռն >> ընկերությունը  միաժամանակ զբաղվում է շինարական ապրանքների ներկրմամբ ու վաճառքով. ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես՝ Եվրոպայից ու Ասիայից: Ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային, արտադրական տարածքները ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում է առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը:

 <<Սթիլ Կոնցեռն>> ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը արտադրվող ու ներկրվող ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով: Ընկերությունը իր հումքը ներկրում է Ռուսաստանի, Պարսկաստանի, Ուկրաինայի, Հարավային Կորեայի, Ղազաղստանի, Հնդկաստանի առաջատար արտադրողներից: 

<<Սթիլ Կոնցեռն>>  ընկերությունը աշխատում է իր յուրաքանչյուր այցելուին առաջարկել առավելագույն հասանելի որակի ապրանքատեսակներ և ծառայություններ:  Դառնալով մեր գործընկերը` Դուք կարող եք վստահ լինել, որ մեր համագործակցությունը կառուցված կլինի համատեղ վստահության և վստահությունը արդարացնելու մեր պատրաստակամության վրա:  

 

 Ընկերության հիմնական նպատակներն են՝ 

  • Շուկայի համալրումը որակյալ և մրցունակ արտադրանքով  
  • Մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և դրանց՝ համաշխարային ստանդարտներին հասցնելու ձգտումը:
  • Սպասարկման կենտրոնի կողմից խորհրդավություն՝ մոնտաժման վերաբերյալ, պրոֆեսիոնալ նախագծման ապահովում::

 

Ընկերության արժեհամակարգն է՝ 

  • Լինելով իր ոլորտի ՀՀ առաջատար կազմակերպություններից մեկը՝ մենք անընդհատ ավելացնում ենք մեր արտադրական հզորությունները և լայնացնում մեր ծառայությունների ցանկը՝ ավելացնելով աշխատատեղեր և կատարելով համապետական սոցիալական նշանակության գործունեություն ՀՀ-ում:

Footer map